Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ ԽՎ նիստերին

ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ ԽՎ նիստերին
13.04.2015 | 11:01

Ապրիլի 16-17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, Վեհաժողովի 42-րդ լիագումար նիստը, Վեհաժողովի Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, ԱՊՀ-ի երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի, Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ-ի լիագումար նիստերը: Նիստերին կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լևոն Դոխոլյանը, Վահան Բաբայանը:
Ապրիլի 14-17-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ՀԱՊԿ ԽՎ խորհրդի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից Փորձագիտախորհրդատվական և Տեղեկատվավերլուծական իրավական կենտրոնների նիստերը:
Այդ նիստերին կմասնակցեն Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը և Արտաշես Գեղամյանը:

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ